Հուլիսի 7֊ին գրել էինք, որ ենթադրյալ կաշառք վերցնելու համար ձերբակալվել է Արթիկի ճարտարապետ Արկադի Գրիգորյանը։ Ոչ պաշտոնական աղբյուրները հայտնել էին` խոսքը` 4 միլիոն դրամ գործարքի մասին է։
Մեզ հասած տեղեկություններով` դատարանը կալանավորել է ենթադրյալ կաշառք տված քաղաքացուն` Արմեն Ափոյանին եւ պաշտոնյա Արկադի Գրիգորյանին։
Հակակոռուպցիոն դատարանից հաստատեցին մեր տեղեկությունը` նշելով, որ Գրիգորյանը կալանավորվել է 2 ամիս, իսկ Ափոյանը 1 ամիս ժամկետով։