Հասարակություն

Ադրբեջանագետի կանխատեսումներն ու իրականացման արձանագրումները

Ադրբեջանագետի կանխատեսումներն ու իրականացման արձանագրումները

Ես առհասարակ հաշվետու մարդ եմ, պատասխանատվությամբ եմ մոտենում իմ հանրային խոսքին, իմ կանխատեսումներին ու վերլուծություններին։ Ադրբեջանի ուսումնասիրությամբ ես զբաղվում եմ դեռ ուսանողական տարիներից, զբաղվել եմ սիստեմատիկ, դադար գրեթե չի եղել (անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր լինելու ծանրաբեռնված շրջանում), ամենօրյա մակարդակով եմ մշտադիտարկել այդ պետությունը։ Իմ աղբյուրները բաց են, հրապարակային, ես հետախուզական տվյալներ չունեմ, ես կարդում եմ մեդիան, կարդում եմ պաշտոնյաների հայտարարությունները, դուրս եմ բերում օրինաչափություններ, դրանց տալիս եմ քաղաքական գնահատական և ներկայացնում հայ հանրությանը։

Նպատակս պարզ է՝ հայ հանրությունը պետք է լինի իրազեկված, գիտակից ու զգոն իր հակառակորդի ծրագրերը հասկանալու ու դիմակայելու հարցում։ Հանրության գիտակցությունը շատ զորեղ գործիք է զսպումներ մշակելու համար։

Վերջերս հաճախ եմ ուզում ինձ հետևող մարդկանց ներկայացնել վերջին հինգ-վեց տարիների վերլուծության հաշվետվությունը։ Ինչ եմ ասել, որ հետո իրականացել է։ Անկեղծ ասեմ՝ երջանիկ կլինեի, եթե իրականություն չդառնային, եթե սխալվեի։

Քանի որ հանրային շատ հարցազրույցներ եմ տվել, խնդրեցի նաև արհեստական բանականությանը ինձ օգնել այդ շարքը կազմել։ Ստորև ներկայացնում եմ այն․ նշված է կանխատեսման թիվը, վերնագիրը, իսկ հետո՝ իրողությունը՝ իրականացման արձանագրումը։

2021 թ․՝ Ադրբեջանը չի բավարարվի 2020-ի արդյունքներով

Հաջորդող շրջանում նոր պահանջներ առաջ քաշվեցին

Իրականացավ

2. 2021 թ․ «Խաղաղության պայմանագիրը» չի ստորագրվելու, Ալիևին պետք է գործընթացի շարունակականություն

2022–2026-ին պահանջները շարունակվեցին

Իրականացավ

3.2021 թ․ «Զանգեզուրի միջանցքի» պահանջը չի անհետանա

Թեման մնաց Ադրբեջանի օրակարգում, մինչ օրս այն առկա է

Իրականացավ

4. 2021 թ․ Ալիևը շարունակելու է ուժի սպառնալիքի քաղաքականությունը

Ռազմական ճնշումները շարունակվեցին

Իրականացավ
5. 2022 ՀՀ սահմանների նկատմամբ նոր ռազմական էսկալացիա հնարավոր է (սա կանխատեսել էի Ջերմուկի վրա հարձակումից երեք օր առաջ)

Սեպտեմբերի 2022-ի հարձակումը ՀՀ-ի ուղղությամբ,

Իրականացավ (ունեցանք 200—ից ավել զոհ և օկուպացված տարածքներ)
6. 2022 Լաչինի միջանցքը կարող է ամբողջությամբ փակվել

Փակվեց և շրջափակվեց Արցախը

Իրականացավ
7. 2022 Շրջափակումը կարող է ավարտվել ռազմական գործողությամբ

Սեպտեմբեր 2023

Իրականացավ
8. 2022 Արևմուտքի հայտարարությունները չեն կանգնեցնի Ադրբեջանին

Գործնականում չկանգնեցրին

Իրականացավ

9. 2022 Ռուսական խաղաղապահները չեն ապահովելու լիարժեք անվտանգություն

Չկանխեցին ո՛չ շրջափակումը, ո՛չ հարձակումը

Իրականացավ
10. 2022 Ադրբեջանը կշարունակի սահմանային ճնշումները

Շարունակվեցին

Իրականացավ

11. 2023 Արցախի դեմ լայն գործողության վտանգը շատ բարձր է (Սրա մասին հուլիս ամսին ուղիղ հայտարարել էր Ադրբեջանի պետական լրատվական հեռուստաընկերությունը, որի հիման վրա էլ արել էի կանխատեսումը)

2023-ի սեպտեմբերի ռազմական գործողություն

Իրականացավ

12. 2023 Ադրբեջանը նպատակ ունի ամբողջական վերահսկողություն հաստատել Արցախում

Իրականացավ

13. 2023 «Արևմտյան Ադրբեջան» գաղափարը երկարաժամկետ պետական քաղաքականություն է

Այն շարունակեց զարգանալ

Իրականացավ
14. 2023 Բաքուն խաղաղության պայմանագիրը կկապի նոր նախապայմանների հետ

Այդպես էլ եղավ

Իրականացավ

15. 2023 Ադրբեջանի Սահմանադրության մասին պահանջները չեն լինի վերջինը

Հետագայում նոր պահանջներ ավելացան

Իրականացավ

16. 2024 Ադրբեջանի ռազմական սպառնալիքը չի վերացել Մնում է մինչև այսօր

Ընթացիկ գնահատական

17. 2024 Ալիևը չի հրաժարվի առավելագույն պահանջներից

Դեռ պահպանվում է այդ քաղաքականությունը

Մեծ մասամբ հաստատվում է
18.

2024 Սահմանադրության փոփոխության պահանջը կմնա բանակցությունների մաս

Մնում է պաշտոնական օրակարգում

Իրականացավ

19 . 2025 Գերիների հարցում Ադրբեջանը չի գնա զիջումների՝ ազատ արձակելով բոլորին

Ազատ արձակվեցին սահմանափակ թվով անձինք

Իրականացավ
20. 2025 Բաքուն կշարունակի տեղեկատվական ու քաղաքական ճնշումը Հայաստանի նկատմամբ

Շարունակվում է

Ընթացիկ գնահատական

Սրանք փաստեր են, ինձ համար՝ տխրեցնող, բայց նաև դրդող, որ ես շարունակեմ համառորեն խոսել ռիսկերից և դրանք ժամանակին կանխելու կարևորությունից։ Ճիշտ ժամանակին դիվանագիտական, քաղաքական, տեղեկատվական մեթոդներով ռիսկերը չչեզոքացնելու փոխարեն, հետո մենք կյանքերով ենք վճարում, թանկ գին ենք վճարում, անվերադարձ թանկ... Հիշեք՝ մեր հակառակորդը շատ կանխատեսելի է և կանխելի, եթե աշխատանք տարվի։

Գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը


Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image