Միջազգային

Կիևը գտե՞լ է Կրեմլի «թույլ» տեղը․ հուժկու գրոհ՝ նավթային օբյեկտներին

Կիևը գտե՞լ է Կրեմլի «թույլ» տեղը․ հուժկու գրոհ՝ նավթային օբյեկտներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի զինված ուժերը շարունակում են հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանում գտնվող նավթային օբյեկտներին, որոնք աջակցում են Կրեմլի ռազմական քաղաքականությանը։

«Մեր զորքերը հարվածել են երկու նավթային պահեստների՝ Ստավրոպոլում և Տվերում։ Երկուսն էլ գտնվում են առաջնագծից մոտ 500 կիլոմետր հեռավորության վրա», - ասել է նա։

Ավելին, ուկրաինական ստորաբաժանումները հարձակվել են առաջնագծից մոտ 800 կիլոմետր հեռավորության վրա գտնվող պահուստային վառելիքի պահեստի վրա։

Ըստ նրա, հարված է հասցվել նաև Ուֆայում գտնվող նավթի պոմպակայանին, որը գտնվում է Ուկրաինայի սահմանից մոտ 1500 կիլոմետր հեռավորության վրա։

Մեկ այլ հարված է հասցվել Ռոստովի մարզի նավթային տերմինալին, հավելել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել ուկրաինացի զինվորականներին արդյունավետ աշխատանքի համար․

«Մենք վաղուց առաջարկել ենք Ռուսաստանին դադարեցնել այս պատերազմը, և ամեն օր, որը այն ձգձգվում է, պետք է պատերազմի զգացումը վերադարձնի այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվել է՝ այսինքն Ռուսաստան», - ընդգծել է Ուկրաինայի առաջնորդը։

Լրահոս

Ամենաընթերցված

Սկանդալից սկանդալ

Սկանդալից սկանդալ

Միայն որեւէ սկանդալից հետո ենք մենք ուշքի գալիս ու հետաքրքրվում որեւէ ոլորտում տիրող իրավիճակով: Ման...

×
Gallery Image