Քաղաքականություն

Սամվել Կարապետյանը՝ գաղտնի պլանի մասին

Սամվել Կարապետյանը՝ գաղտնի պլանի մասին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը չի մանրամասնել, թե ինչու են կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված բազմաթիվ թեկնածուներ ինքնաբացարկ ներկայացրել։

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ այդ գործընթացը կուսակցության մշակած ծրագրի մի մասն է՝ հավելելով, որ այս պահին այլ մանրամասներ չի կարող հայտնել։

«Դա էլ մեր գաղտնի պլանի մաս է»,- ասել է նա։

Կարապետյանի խոսքով՝ ինքնաբացարկ ներկայացրած անձինք շարունակում են մնալ իր քաղաքական թիմի անդամները, և նրանց նկատմամբ վստահության խնդիր չկա։

Անդրադառնալով Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածուի հնարավոր առաջադրմանը՝ կուսակցության նախագահն ասել է, որ այդ հարցը դեռևս չի քննարկվել, սակայն նշել է, որ համապատասխան քննարկումները տեղի կունենան մոտ ժամանակներս։

Լրահոս

Ամենաընթերցված

Սկանդալից սկանդալ

Սկանդալից սկանդալ

Միայն որեւէ սկանդալից հետո ենք մենք ուշքի գալիս ու հետաքրքրվում որեւէ ոլորտում տիրող իրավիճակով: Ման...

×
Gallery Image