Հասարակություն

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել հայտնի դատախազների

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել հայտնի դատախազների

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով հունվարի 7-ին աշխատանքից ազատվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Բաղդասարյանը: Վերջինս հանդիսացել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի գործով մեղադրող դատախազը և նախորդ տարվա սեպտեմբերին 2 տարի 6 ամիս ազատազրկում էր պահանջել իշխանության զավթման կոչի համար մեղադրվող Շիրակի թեմի առաջնորդի համար, նա եղել է նաեւ Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատախազը։

Վարդապետյանը հունվարի 9-ին աշխատանքից ազատել է նաեւ Երեւանի դատախազության ավագ դատախազ Արմեն Բեգլարյանին։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image