Միջազգային

Փլատակներից դուրս են բերել 33 ողջ մարդու

Փլատակներից դուրս են բերել 33 ողջ մարդու

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո փրկարարներին հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել 33 մարդու: Այս մասին հայտնել է երկրի լիազոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը։

«Հիմա ծայրահեղ կարևոր ժամեր են, երբ դեռ կարելի է կյանքեր փրկել։ Մենք, ովքեր ուղղակիորեն չեն մասնակցում այս աշխատանքներին, աղոթում ենք, որ հնարավոր լինի մարդկանց կենդանի գտնել: Այսօրվա դրությամբ մեզ հաջողվել է ողջ փրկել 33 մարդու», - ասել է Ռոդրիգեսը արտասահմանցի փրկարարների հետ հանդիպման ժամանակ։

Նա շնորհակալություն է հայտնել երկիր ժամանած արտասահմանյան որոնողափրկարարական թիմերին՝ տարերային աղետի հետևանքների վերացման գործում ցուցաբերած աջակցության համար:

Վենեսուելայում հունիսի 25-ին երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ առաջին երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7,2, երկրորդինը՝ 7,5: Դրանից հետո գրանցվել է ևս մոտ 30 հետցնցում։

Տարերային աղետը հանգեցրել է բնակելի տների և ենթակառուցվածքների օբյեկտների մասշտաբային ավերածությունների, բժշկական հաստատությունների վնասների, ինչպես նաև երկրի գլխավոր օդանավակայանի փակման:

Հիշեցնենք, որ ավերիչ երկրաշարժերի հետևանքով տուժել են նաև հայեր, մեր հայրենակիցների շրջանում նաև անհետ կորածներ կան։

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

×
Gallery Image