Գառնիկ Չոլակյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն՝ Բաթումիում ընթացող մրցաշարում։
60 կգ քաշային կարգում հանդես եկող Հայաստանի ներկայացուցիչը երկամարտում ցույց է տվել 274 կգ արդյունք (124 կգ պոկում և 150 կգ հրում)։ Նա ընդամենը 1 կգ-ով է զիջել ոսկե մեդալակիրին՝ բուլղարացի Անգել Ռուսևին, ով գրանցել է 275 կգ արդյունք (120+155)։