Արագածոտնի մարզում՝ «Տառերի պուրակի» հարակից հատվածում, տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Բախվել են «Opel» և «Honda» մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները կատարել են անվտանգության անհրաժեշտ միջոցառումները՝ հոսանքազրկելով ավտոմեքենաները և փակելով գազաբալոնների փականները։