Միջազգային

Լիբանանում բազմաթիվ զոհեր կան․ կրկին Իսրայելն է հարվածել

Լիբանանում բազմաթիվ զոհեր կան․ կրկին Իսրայելն է հարվածել

Իսրայելն անցած գիշեր նոր ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավում։ Ինչպես հայտնում են լիբանանյան ԶԼՄ-ները, առնվազն 15 մարդ է զոհվել։ «Ալ Ջազիրա»-ի տեղեկություններով՝ զոհերի թիվն առնվազն 16 է։

ՑԱԽԱԼ-ն իր հերթին հայտարարել է, որ բանակը հարվածներ է հասցրել, քանի որ «Հզբոլլահի» կողմից իբրև թե հրադադարի ռեժիմը խախտվել է: ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Յեհիել Լեյտերն այս կապակցությամբ հայտարարել է, որ հրադադարը կպահպանվի, եթե «Հզբոլլահը» չխախտի այն:

Միաժամանակ, Reuters-ը գրում է, որ Իսրայելը ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում Լիբանանի հարավում իր ռազմական ներկայությունը պահպանելու համար և հրաժարվում է դուրս բերել զորքերը:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ իրենց բանակը կպահպանի անվտանգության գոտին Լիբանանի հարավում՝ չնայած Իսրայելի զորքերը դուրս բերելու Իրանի պահանջներին:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image