Սպորտ

Սա իմ վերջին մրցաշարն է Գերմանիայի հավաքականի կազմում․ Մանուել Նոյեր

Սա իմ վերջին մրցաշարն է Գերմանիայի հավաքականի կազմում․ Մանուել Նոյեր

Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը հայտարարել է, որ այս տարվա Մունդիալը վերջին մրցաշարն է, որ անցկացնում է Գերմանիայի հավաքականի կազմում։ «Սա իմ վերջին մրցաշարն է Գերմանիայի կազմում։ Ես մտադիր չեմ մասնակցել երկու տարի անց «Եվրոյին»։ Անհամբեր սպասում եմ յուրաքանչյուր հանդիպմանը եւ չեմ մտածում հրաժեշտի կամ պոտենցիալ վերջին խաղի մասին»,- ասել է Նոյերը, ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցման։ Նոյերն արդեն ավարտել էր կարիերան Եվրո-2024-ի ավարտից հետո, սակայն վերադարձել էր 26 թվականի Աշխարհի առաջնությանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image