Այլ

Մեր աչքի առջև Երևանը դարձել է Բաքվի քույր քաղաքը

Մեր աչքի առջև Երևանը դարձել է Բաքվի քույր քաղաքը

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««ՄԵԿԸ ԲԵՂՈՎ, ՄԵԿԸ ԱՆԲԵՂ, ԵՐԿՈՒՍՆ ԷԼ՝ ՄԻ ԲՈՅԻ»

Մեր աչքի առջև Երևանը դարձել է Բաքվի քույր քաղաքը։

Մանրիկ ու վախվորած բռնապետությամբ, քաղաքական ու խղճի՝ առօրյա գումարվող կալանավորներով, պատանդառված արդարադատությամբ, ներքին ու արտաքին միաձուլված և միակողմանի քաղաքականությամբ։
Դատապարտելը քիչ է՝ բոլորից անիրավ ու անօրեն, զազրելիից անդին եղածը, եղողը և եկողը։

Իսկ այս պայմաններում առանձին-առանձին դիմակայելը որքան մարդկային է, այնքան էլ՝ անհնար ու ապարդյուն։
Միասին, կամ՝ ոչինչ»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image