Ժամանց

Շնորհավորում եմ ինձ՝ ապրած ամեն օրվա համար

Շնորհավորում եմ ինձ՝ ապրած ամեն օրվա համար

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Նա Ինստագրամում տեսանյութ է հրապարակել, որին կից գրառում է արել․

«Շնորհավորում եմ ինձ՝ ապրած ամեն օրվա, հաղթահարած ամեն փորձության ու դեռ չկորցրած հավատքի համար։

Մաղթում եմ ինձ առողջություն, հոգու խաղաղություն, սեր, նոր ուժ և այնպիսի մարդիկ կողքիս, որոնց հետ կյանքը դառնում է ավելի գեղեցիկ։

Թող այս տարին բերի նոր բեմեր, նոր հաջողություններ, անկեղծ ժպիտներ ու իրական երջանկություն։
Ընտանիքիս ու մտերիմներիս առողջություն։ Ամենալավը դեռ առջևում է»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image