Քաղաքականություն

«Հրապարակ»․ Ժաննա Անդրեասյանի ներքին ձայնը

«Հրապարակ»․ Ժաննա Անդրեասյանի ներքին ձայնը

Երեկվանից բուհերի եւ այլ կրթական հաստատությունների աշխատակիցները, քարոզարշավի մեկնարկին ընդառաջ, շրջաբերականներ են ստանում ԿԳՄՍՆ-ից, նախարարն է ելույթ ունենում՝ պարզաբանելով քաղաքական գործունեությամբ զբաղվելու նրանց իրավունքը եւ կոչ է անում պահպանել օրենքը։ «ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ նաեւ կրթական հաստատությունների աշխատակիցները, ունեն քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք, որը կարող են իրացնել ոչ աշխատանքային ժամերին` աշխատանքային գործառույթներից/զբաղվածությունից դուրս: Ուստի կոչ ենք անում՝ հետեւողականորեն պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները եւ զերծ մնալ կրթական հաստատություններում քաղաքական գործունեություն ծավալելուց», - ասված է շրջաբերականում: ԿԳՄՍ-ն հերքում է, որ նման գրություն է ուղարկել բուհեր։

Երեկ էլ Ժաննա Անդրեասյանն ԱԺ ամբիոնից սպառնում էր մարդկանց ազատել աշխատանքից եւ զրկել մանկավարժական գործունեության իրավունքից, եթե կրթական հաստատությունները վերածեն «քաղաքական գործունեության բեմահարթակի» եւ կրթօջախներում գործունեություն ծավալեն։ Երեւի, ներքին ձայնն է ասում՝ մի հատ էլ վախեցրեք, մի գրություն էլ ուղարկեք, մի հատ էլ ականջները լցրեք, որ հասկանան` բացի ՔՊ-ից ոչ մեկի օգտին չեն կարող աշխատել։ Ի դեպ, այս հայտարարությունները նաեւ վկայում են այն մասին, որ պետական ծառայողների եւ ուսհաստատությունների աշխատակիցների մեջ ՔՊ ընտրողները մեծամասնություն չեն կազմում, եւ իշխանությունը դա լավ գիտի:

Անգամ այն պարագայում, երբ Փաշինյանը թիմով գրեթե ամենշաբաթյա ռեժիմով այցելում է դպրոցներ, մանկապարտեզներ ու սեփական քարոզն անում այնտեղ՝ հորդորելով ՔՊ-ին ընտրել, եւ այսպիսով իր ֆիզիկական ներկայությամբ հոգեբանական ճնշման է ենթարկում կրթական հաստատությունների աշխատակիցներին, իսկ բոլոր բուհերում էլ յուրային ռեկտորներ են նշանակվել, իշխանությունը, այնուամենայնիվ, սարսափած է ու նախազգում է, որ մարդիկ իրենց դեմ են աշխատելու։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image