Հասարակություն

Ոստիկանական ուժեր են բերվել. երթ է ընթանում

Ոստիկանական ուժեր են բերվել. երթ է ընթանում

Ինչպես հայտնի է, Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է գործարար Սամվել Կարապետյանի գործով հերթական դատական նիստը։

Նախորդ նիստի ընթացքում պաշտպանական կողմը դատարանին ներկայացրել էր միջնորդություն՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Միաժամանակ դատախազը պահանջել էր երկարաձգել Կարապետյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը ևս երեք ամսով։

Այդ ժամանակ նիստը հետաձգվել էր, իսկ այսօր դատարանը կրկին քննարկում է գործի ընթացքին վերաբերող հարցերը։

Դատարանի բակում կրկին բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվելու՝ աջակցություն հայտնելու Կարապետյանին: Այստեղ ոստիկանական ուժեր են բերվել:

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներն էլ երթով են շարժվում դեպի դատարան:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image