Քաղաքականություն

Պետք է պատրաստ լինենք իշխանությունը կորցնելու վախից ծայրահեղ քայլերի գնացող ՔՊ-ի ցնցումներին

Պետք է պատրաստ լինենք իշխանությունը կորցնելու վախից ծայրահեղ քայլերի գնացող ՔՊ-ի ցնցումներին

Լրիվ հասկանում եմ ՔՊ- ական խմբակի տվայտանքները` ոչ մեկը չի սիրում քննադատություն, բայց խելացի, գրագետ մարդիկ կարողանում են լսել իրենց ուղղված քննադատությունը և դրանից հետևություններ անել, այլ ոչ թե քննադատողի հասցեին շան պես հաչալ կամ կատվի պես մլավել, կամ էլ բերդ գցել...

Այնպես որ ուժ գտեք ձեր մեջ լսելու. 

Եթե ՔՊ-ական իշխանության տարիներին արձանագրված ձախողումների ու կորուստների անվերջանալի շղթայից գեթ մեկ փաստ լիներ իրական: Ասենք, միայն պատերազմի պարտությունն ու զոհերը, կամ միայն Արցախի հանձնումը, կամ միայն խոսքի համար մարդկանց կալանավորելը, կամ միայն Եկեղեցու և կաթողիկոսի դեմ արշավը, կամ միայն ԱՆԻՖ- ի խայտառակ վատնումները, կամ ՀԷՑ-ը խլելու պատմությունը, կամ Սև լճի ու Ջերմուկի հողերի գրավումը (ցանկը դուք շարունակեք)...թվարկվածից գեթ մեկ փաստ բավարար կլիներ, որ տվյալ իշխանությանը փոխելը լիներ արդար ու արդարացված: Այս շարքից գեթ մեկ փաստ բավական կլիներ, որ ցանկացած քաղաքակիրթ երկրում իշխանությունը հրաժարական տար, ներողություն խնդրեր ու հեռանար...

Իսկ ի՞նչ է կատարվում մեզանում. սրանք ոչ միայն միտք չունեն հեռանալու, այլև ամեն ինչ անում են, որ մնան, պատրաստվում են բոլոր թույլատրելի ու անթույլատրելի քայլերը ձեռնարկել դրա համար և դեռ մեղադրում են բոլոր նրանց, ովքեր իրենց հեռացումն են ուզում: 

Իսկ ի՞նչ ենք անում մենք` բոլոր նրանք, ովքեր վստահ են, որ սրանց հատկացված լիմիտը սպառվել է, վատնել են հանրային վստահության ռեսուրսը և պետք է հեռանան, քանզի իրենց մնալը հղի է աղետալի հետևանքներով մեր երկրի ու մեր ժողովրդի համար: 

Ի՞նչ պետք է անենք մենք.

- աջակցենք ընդդիմադիր ուժերին, օգնենք, որ նրանք հավատան իրենց ուժերին, գրագետ գործեն, միավորվեն, գոնե մի քանի խոշոր միավոր կազմեն` մի կողմ դնելով ճղճիմ տարաձայնությունները, նոր շարժում սկսեն, փողոց դուրս գան, շփվեն մարդկանց հետ, պայքարեն քաղբանտարկյալների ազատության համար 

- աջակցենք մեր կողքին ապրող շարքային մարդկանց, որ հավատան փոփոխություններին, թևաթափ չլինեն, ճիշտ կողմնորոշվեն ընդդիմադիրների դաշտում և ընտրությունների ժամանակ էլ իրենց ձայնը չտան իշխանական արբանյակներին ու ձայն փոշիացնողներին

- վերջապես` բոլորս պետք է պատրաստ լինենք իշխանությունը կորցնելու վախից ծայրահեղ քայլերի գնացող ՔՊ-ի ցնցումներին, տեռորին, հոգեբանական ճնշումներին, ուժի ցուցադրության և միջազգային աջակցության կեղծ տեսարաններին...

ՀԳ. Նկարում 2022 թ. հոկտեմբերի 30-ի հանրահավաքն է Ստեփանակերտում: Էս բոլոր մարդկանց ու կորսված դրախտավայր երկրի մեղքը կրող իշխանությունը պետք է հեռանա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image