Իրավունք

Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով

Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով

Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի բնակելի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով կա զոհ։ Դեպքի վայր ժամանած քրեական ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։ Տանը հայտնաբերվել է նույն տան բնակիչ, 51-ամյա Վազգեն Ա.-ի դին։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախնական տվյալներով՝ տղամարդը նռնակի պայթեցման միջոցով ինքնասպանություն է գործել։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

×
Gallery Image