Հասարակություն

ԿԸՀ-ի պարզաբանումը ՍԴ-ում․ 17 հազար անվավեր քվեաթերթիկի պատճառները չեն վիճակագրվել

ԿԸՀ-ի պարզաբանումը ՍԴ-ում․ 17 հազար անվավեր քվեաթերթիկի պատճառները չեն վիճակագրվել

ԿԸՀ-ն չի վարել վիճակագրություն, թե ինչ պատճառներով են 17 հազար քվեաթերթիկ ճանաչվել անվավեր։ Այս մասին Սահմանադրական դատարանում հայտարարել է ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։

Ի պատասխան «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի հարցերի՝ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նշել է, որ Ընտրական օրենսգիրքը նման վիճակագրություն վարելու պահանջ չի սահմանում:

Հիշեցնենք, որ ՍԴ-ում շարունակում են քննել 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշման հետ կապված վեճի քննությունը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image