Ամեն տարի կարկտահարությունների հետևանքով Տավուշի գյուղացիները բերքի մեծ կորուստներ են ունենում։ Նոյեմբերյան համայնքի տարածքում տեղադրված են 14 հակակակտային կայաններ, սակայն մարզի մյուս 3 համայնքներում՝ Դիլիջանում, Իջևանում, Բերդում հակակարկտային կայաններ չկան։
Նիկոլ Փաշինյանի իշխանության 8 տարիներին նրա հայրենի Տավուշի մարզում հակակարկտային ոչ մի կայան չի տեղադրվել։ Տավուշի մարզպետարանից մեզ հայտնել են, որ մարզի համայնքներն իրենց ֆինանսական միջոցներով կարող են նման կայաններ տեղադրել։ Այսինքն, պետությունը ոչ մի պարտավորություն չունի՝ կարիքը զգում են, թող տեղադրեն։