Իրանի նոր Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ցանկություն է հայտնել հոր՝ սպանված Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունների ժամանակ դուրս գալ հասարակության մեջ եւ մասնակցել, սակայն անվտանգության ծառայությունը թույլ չի տվե դա անել։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։
«Խամենեին ասել է, որ ցանկանում է մասնակցել հուղարկավորության գոնե որոշ հատվածների, հատկապես՝ Մեշխեդում իմամ Ռըզայի անվան դամբարանում տեղի ունեցած հուղարկավորության արարողությանը, աղոթել հոր համար»,- ասված է հրապարակման մեջ։ Սակայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը անվտանգության նկատառումներից ելնելով, դա թույլ չի տվել։
Հիշեցնենք, որ հանգուցյալ «Ռահբար» Ալի Խամենեիի հուղարկավորության արարողություններն ուղեկցվում են աննախադեպ անվտանգային միջոցառումներով։ Փակվել է նույնիսկ Թեհրանի օդային տարածքը։