Միջազգային

Զելենսկուն թույլ չեն տա ելույթ ունենալ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում․ ԶԼՄ

Զելենսկուն թույլ չեն տա ելույթ ունենալ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում․ ԶԼՄ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին թույլ չեն տա ելույթ ունենալ այս տարվա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին զայրացնելուց խուսափելու համար, հաղորդում է The Telegraph-ի սյունակագիր Օուեն Մեթյուզը։

«Զելենսկու համար իրավիճակն ավելի է բարդանում այն ​​​​հաղորդագրություններով, որ նա չի մասնակցելու հաջորդ օրը կայանալիք գլխավոր գագաթնաժողովին և, ի տարբերություն նախորդ տարիների, ելույթ չի ունենալու ՆԱՏՕ-ի առաջնորդների առջև։ Դրա փոխարեն, դաշինքը որոշել է անտեսել Զելենսկուն և ուկրաինական հարցը՝ ձգտելով խուսափել Թրամփին զայրացնելուց», - գրում է լրագրողը։

Վաղը Թուրքիայում մեկնարկելիք գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է Զելենսկի-Թրամփ հանդիպում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image