Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով Սահմանադրական դատարանում հրավիրված նիստի 3-րդ օրն է։ Կողմերին հարցեր տալու հերթը «Հայաստան» դաշինքինն է։ Դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը հետաքրքրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանից՝ արդյո՞ք Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ արտահայտությունները, որոնք հրապարակվել են վարչապետի և իրավապահ մարմինների կողմից, կուսակցությունը հնարավորություն է ունեցել հավասարության պայմաններով հակադարձել։ «Ո՛չ, որովհետև, ցավոք սրտի, Քննչական կոմիտեն իրականացրել է Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ հանցագործություն»,-նշեց Օրբելյանը, ինչից հետո վերջինիս ընդհատեց Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը։ «Դուք չեք կարող այստեղ վիրավորել»,-նշեց Սաֆարյանը։
Օրբելյանը հակադարձեց․ «Տիկի՛ն Սաֆարյան, Դուք չեք կարող ինձ սահմանափակել, ես չեմ վիրավորում»։ Դատարանի նախագահ Արման Դիլանյանը հանդարտության և զսպվածության կոչ արեց։