Այլ

Մահացել է դերասանուհի Ումա Թուրմանի հայրը

Մահացել է դերասանուհի Ումա Թուրմանի հայրը

Մահացել է ամերիկացի հայտնի գիտնական, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ումեր Թուրմանը։ Նա հոլիվուդյան դերասանուհի Ումա Թուրմանի հայրն էր։ Ումեր Թուրմանը 84 տարեկան էր։ Այս մասին հայտնում է People պարբերականը։ Ումեր Թուրմանը բուդդայականության մասնագետ էր, հանդիսանում էր Միացյալ Նահանգներում Tibet House US մշակութային կենտրոնի համահիմնադիրը։ Մասնագիտական գործունեության ընթացքում ավելի քան երեսուն տարի գլխավորել է Կոլումբիայի համալսարանի հնդկա-տիբեթյան բուդդայականության ուսումնասիրությունների ամբիոնը։ 1967 թվականից ամուսնացած է եղել Նենե Թուրմանի՝ դերասանուհու մոր հետ։ Ունեցել են չորս զավակ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image