Խմբագրի կողմից

Հատուկ այս նիկոլաստրուկի համար ասեմ․․․ այս լրագրողների չափ խելք ու շնորհք էլ չունի..․

Հատուկ այս նիկոլաստրուկի համար ասեմ․․․ այս լրագրողների չափ խելք ու շնորհք էլ չունի..․

Ասում է` ես միշտ եմ կրքոտ հռետոր եղել, առաջ էլ եմ կրքոտ խոսել... Բա մենք էլ ենք դա ասում, որ 8 տարի իշխանության գլխին ես, պետություն ես ղեկավարում, մինչեւ էսօր չես հասկացել, որ դու ոչ ընդդիմադիր պատգամավոր ես, ոչ լրագրող, ոչ ընդդիմության հանրահավաքներ վարող... Որ չես կարող 8 տարի պետություն ղեկավարելով, նույնիսկ 2026 թվին, խոսել 2010-12 թվերի քո լեքսիկոնով: Ու մինչեւ օրս տեղը չես բերել, որ ոչ Ռոբերտ Քոչարյանն է երկրի նախագահը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ քո առաջնորդը Լեւոն Տեր-Պետրոսյանն է...Մանավանդ իսպառ մոռացել ես, թե ինչի մասին էիր խոսում այդ թվերին, ինչ էիր քարոզում եւ հիմա անում ես ու ասում ես էդ թվերին ասածներիդ ճիշտ հակառակը...

Դու չես կարող միաժամանակ եւ իշխանություն լինել, եւ ընդդիմություն: Չես կարող անպատասխանատու հայտարարություններ անել, թե դատավորը կաշառք է վերցրել` երբ կոռուպցիան վերացնելու լոզունգով ես եկել իշխանության եւ իրավապահ մարմիններին այսօր անխնա օգտագործում ես ոչ թե կոռուպցիան վերացնելու, այլ` ընդդիմության դեմ: Եւ 8 տարում չես հասկացել, որ երկրի վարչապետը չի կարող «հավայի» խոսել` չի կարող անհիմն, անապացույց հայտարարություններ անել, ենթադրություններ ու կասկածներ բարձրաձայնել, սրան-նրան «ջախջախել», ստել, բղավել, սպառնալ... էդ բոլորը մի կերպ տանելի էր երբ ընդդիմադիր էիր, բայց անտանելի ու անընդունելի է` երբ երկրի վարչապետն ես:

Այսինքն, իսպառ մոռացել է ընդդիմադիր գործիչներին բնորոշ որակները` արդարության, օրինականության, հարկերի ու տուրքերի իջեցման համար պայքար, նեղ վիճակում գտնվող մարդկանց հանդեպ ապրումակցում, պետական ռեսուրսների խնայողության ու պադավատները, պետության հաշվին վոյաժները կրճատելու պահանջներ... Արցախի, հայկական արժեքների, հայոց պատմության հանդեպ սեր... Միայն պահպանել է հռետորական դատարկ ձիրքը, բայց այս անգամ` ընդդեմ հայ մարդու, հայոց պետության, օրենքի ու իրավունքի...

ՀԳ ՔՊ-ական քնձռոտ ուսապարկերից մեկն այսօր իբր քննադատել էր խմբագիրներիս, թե չգիտեմ քանի ժամ սպասում եք, որ ձեր հարցազրույցը մոնտաժեն տան` հրապարակեք: Հատուկ այս նիկոլաստրուկի համար ասեմ` այո, մենք պատրաստ ենք հարցազրույցներ անել, տասնյակ ժամեր մոնտաժել կամ սպասել, որ մոնտաժվի...պատրաստ ենք ամեն ինչ անել` աջակցելու համար յուրաքանչյուրին, ով կխոստանա մեզ ազատել ձեր չարիքի իշխանությոնից, ով կկարողանա մեր սուրբ երկիրն ազատագրել ձեր նմաններից: Որովհետեւ քանի դեռ դուք կաք` մեր պետությունը գոյատեւելու շանս, մենք էլ խաղաղ կյանքի հույս` չունենք...

ՀԳ 2 Նկարում մեր Աննան է` համեստ, խաղաղ, համարձակ իր հարցն է շարադրում մեկին, ով այս լրագրողների չափ խելք ու շնորհք էլ չունի..

Возможно, это изображение один или несколько человек и люди улыбаются

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image