Միջազգային

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել․ ե՞րբ կստորագրվի փաստաթուղթը

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել․ ե՞րբ կստորագրվի փաստաթուղթը

ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել, փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին Շվեյցարիայում, հայտարարել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը երեկ ուշ երեկոյան։
«Երկու կողմերն էլ հայտարարել են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին»,- հայտնել է Շահբազ Շարիֆը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ավելի ուշ սոցցանցային գրառմամբ հաստատել է Իրանի հետ գործարքի կնքումը և հայտարարել Հորմուզի նեղուցի շրջափակումը վերացնելու մասին։

«Աշխարհի նավեր, գործի գցեք ձեր շարժիչները: Թող նավթը հոսի»,-գրել է նա:

Ընդ որում, Իրանում բացահայտել են ԱՄՆ-ի հետ գործարքի մանրամասները, հայտնել է ՌԻԱ Նովոստին։ Ըստ այդմ՝ Վաշինգտոնը պարտավորվում է.

Ապասառեցնել $ 24 մլրդ իրանական ակտիվները. այդ գումարի կեսը պետք է վերադարձվի մինչև գործարքի ստորագրումը։
Վերացնել նավթային պատժամիջոցները և չսահմանել նորերը։
Մերձավոր Արևելքում ուժեր չտեղակայել։
Դաշնակիցների հետ ներկայացնել Իրանի տնտեսության վերականգնման առնվազն 300 միլիարդ դոլարի նախագիծ։
Իր հերթին Իրանը՝
Հաստատում է հավատարմությունը միջուկային զենքի չտարածման պայմանագրին:
Պարտավորվում է միջուկային զենք չստեղծել:
Իրանի հրթիռային ծրագիրը հանվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների օրակարգից։

Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին սրվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին մեղադրեց բանակցությունները ձգձգելու մեջ և հրամայեց հարձակում սկսել: Էսկալացիայի պատճառ է դարձել վերջերս Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ռազմական ուղղաթիռի կործանումը։ Հունիսի 11-ի գիշերը ԱՄՆ-ն Իրանի ուղղությամբ արձակել է 49 Tomahawk թևավոր հրթիռ, Թեհրանն ի պատասխան հարվածել է տարածաշրջանում ամերիկյան ռազմակայաններին, ինչպես նաև փակել է Հորմուզի նեղուցը լցանավերի և առևտրային նավերի համար:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image