Մարդուն՝ առանց դատարանի որոշման, առանց որևէ օրինական խափանման միջոցի, ուղղակի կամայականորեն արգելում են նստել ինքնաթիռ, իսկ օդանավակայանի անվտանգության տեսախցիկների կադրերը նույն վայրկյանին «արտահոսում» են իշխանական քարոզչամիջոցներ` դա ունի մեկ անուն՝ ինստիտուտների փլուզում։
Ո՞վ է տվել այդ իրավունքը։
Ո՞վ է հրաման տվել տեսախցիկների կադրերը փոխանցել մամուլին։
Ի՞նչ իրավունքով է մեկ հոգին իրեն հռչակել միաժամանակ ոստիկան, ԱԱԾ օպեր, քննիչ, դատախազ ու դատավոր։
Այստեղ խնդիրը անձերը չեն։ Խնդիրն այն է, որ երկիրը տանում են դեպի տոտալ քաոս և անօրինականություն։
Սա ուղղակի նախազգուշացում չէ, սա ահազանգ է բոլորիս։ Ամենավատը դեռ առջևում է:
Գրգոր Մովսիսյանի էջից