Պարտվեցինք անհատական սխալների պատճառով, տղաներն առայժմ հոգեբանորեն պատրաստ չեն այս մակարդակի խաղերին, Պորտուգալիային 9-1 հաշվով պարտվելուց հետո հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը
«Շատ վատ տրամադրության մեջ ենք, բայց պետք է աշխատել, կդառնանք ավելի ուժեղ ու փորձառու մեր ապագայի համար»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Պորտուի «Դրագաու» մարզադաշտում ուժերն էր չափում Պորտուգալիայի ընտրանու հետ։
Հանդիպումն ավարտվեց Պորտուգալիայի օգտին՝ 9-1 հաշվով։