Հասարակություն

Դաչայի աշխատողներին էլ էին տարել

Դաչայի աշխատողներին էլ էին տարել

Մեր տեղեկություններով, ապրիլի 19-ին Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի մի հատվածի բացման առիթով ավտոշքերթին եւ Գյումրիում` «Վարչաբենդի» մասնակցությամբ համերգին տարել են նաև կառավարական առանձնատների աշխատողներին, որպեսզի համերգը մարդաշատ երևա։

Ի դեպ, Պռոշյանի կառավարական առանձնատները սպասարկող անձնակազմի աշխատավարձերը բավականին ցածր են։ Չնայած Երևանից, Հայաստանի մարզերից Գյումրի տարած մարդկանց խմբերին, համերգը մարդաշատ չէր, Գյումրիի Վարդանանց հրապարակն էլ լիքը չէր` որքան էլ, որ իշխանական քարոզիչները փորձում էին ցույց տալ, որ շռնդալից միջոցառում է կայացել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image