Այլ

Ռուսաստանում փոխում են զինակոչի տարիքային շեմը 

Ռուսաստանում փոխում են զինակոչի տարիքային շեմը 

Ռուսաստանի Պետական Դուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծ՝ զինակոչի տարիքային ստորին եւ վերին շեմերը փուլային ճանապարհով բարձրացնելու մասին։ Համաձայն այդ նախագծի, զինակոչի ստորին շեմը 18 տարեկանից բարձրացվելու է մինչեւ 21 տարեկանը, իսկ վերին շեմը 27 տարեկանից դառնալու է 30 տարեկանը։ Այսինքն, զինակոչի ենթակա են լինելու ՌԴ արական սեռի 18-30 տարեկան քաղաքացիները, որոնք գտնվում են ռազմական հաշվառման մեջ, կամ եթե հաշվառման մեջ չեն, սակայն զինապարտ են եւ չեն գտնվում պահեստազորում

։ Ըստ նոր օրենքի նախագծի՝ 2024 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, առաջին փուլում, զինակոչի ենթակա կլինեն 19-30 տարեկանները, 2025 թվականին՝ 20 տարեկանից 30 տարեկանները, իսկ 26 թվականից՝ 21 տարեկանից 30 տարեկանները։ Միաժամանակ հաստատվել է, որ քաղաքացիները, որոնց տրամադրվել է զինակոչից տարկետում նախքան օրենքի ուժի մեջ մտնելը, օգտվելու են տարկետումից մինչեւ դրա ժամկետի լրանալը կամ հիմքերի վերանալը։

Պետդումայի իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Անդրեյ Կարտապոլովը, ով ղեկավարում է Դումայի Պաշտպանության կոմիտեն, հայտարարել է, որ այս օրենքի նախագծով ոչ մի տարկետում չի չեղարկվում եւ երաշխավորվում է ուսման անընդհատությունը։ Օրենքի նախագիծը նաեւ հնարավորություն է տալիս «բանակից թռածի» անպատվաբեր կարգավիճակը փոխել զինգրքույկով՝ ազնիվ կերպով, ընդգծել է Կարտապոլովը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image