Այլ

ԱՄՆ կոնգրեսի շենքում Ադրբեջանը հակահայ համաժողով է կամակերպում. Մ. Ղահրամանյան

ԱՄՆ կոնգրեսի շենքում Ադրբեջանը հակահայ համաժողով է կամակերպում. Մ. Ղահրամանյան

Մինչև ձեզ կերակրում են խաղաղության մասին վարդագույն պատրանքներով, ԱՄՆ կոնգրեսի շենքում Ադրբեջանը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» զավթողական օրակարգի շրջանակում հակահայ համաժողով է կամակերպում։


Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը`կից հրապարակելով նաև տեսանյութ։

«Վաղը ԱՄՆ կոնգրեսում առաջին անգամ կազմակերպվող այդ համաժողովը պարզապես իբրև թե ակադեմիական կամ իբրև թե իրավական քննարկում չէ։

Սա Բաքվի կողմից Հայաստանի դեմ ուղղված տեղեկատվական և քաղաքական արշավի հերթական դրսևորումն է, որի նպատակն է կասկածի տակ դնել Հայաստանի Հանրապետության պատմական, մշակութային և իրավական հիմքերը, ինչպես նաև ձևավորել միջազգային հանրության շրջանում հակահայկական ընկալումներ` «էթնիկ զտումներ իրականացրած պետության» ընկալումներ»,- գրել է նա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image