Համաձայն ֆրանսիական Մոլինարիի ինստիտուտի տվյալների, միջին աշխատողը Ֆրանսիայում պայմանական ասած՝ միայն իր համար աշխատել սկսում է միայն հուլիսի 22-ից սսած։ Մինչ այդ, հունվարից մեկից մինչեւ հուլիսի 22-ը նրա աշխատած գումարները գնում են հարկերի, սոցիալական վճարների եւ տուրքերի վճարման համար։
Համաձայն կազմակերպության տվյալների, Ֆրանսիան վերստին վերջին տեղում է հայտնվել եվրոպական երկրներում այդ ցուցանիշով, ինչը վկայում է այն մասին, որ շարքային ֆրանսիացու վրա չափազանց մեծ հարկային բեռ է դրված։ Միջին աշխատավարձի հանդեպ հարկային ծանրաբեռնվածությունը Ֆրանսիայում հասնում է 55,6 տոոսի։ Այստեղ հաշվառված են եւ գործատուի եւ աշխատողի սոցապահովագրական համակարգում կատարվող վճարումները եւ եկամտահարկի օրենքը եւ անուղղակի հարկերը, ներառյալ՝ ԱԱՀ-ն։