Մեքսիկայի Օախակա նահանգում սպանվել է լրագրող Ֆրանսիսկո Ալեհանդրո Լեյվան։ Լրագրողի վրա զինված հարձակում է իրականացվել։ Այս մասին հայտնում է El Universal թերթը։
Հանցագործությունը տեղի է ունեցել Սան-Պաբլո-Էթլա համայնքում։ Պարբերականի տեղեկությունների համաձայն, առնվազն երկու հանցագործ մոտոցիկլետներով արագ անցնելու ընթացքում հրազենային կրակ են բացել լրագրողի վրա այն պահին, երբ նա գտնվել է փողոցային սննդի կետերից մեկի առաջ կանգնած։ Լեյվան նախկինում զբաղեցրել է տեղական ՀՌԸ-ներից մեկի տնօրենի պաշտոնը, իսկ վերջին շրջանում հեղինակային սյունակ է վարել, որում հաճախ է քննադատել նահանգապետ Սալոմոն Խարուին։
Նահանագապետը արդեն դատապարտել է լրագրողի սպանությունը եւ հայտարարել, որ կատարված հանցագործությունը չի մնա անպատիժ։ Հետաքննությունը իրականացվելու է Մեքսիկայի Գլխավոր դատախազության հետ համատեղ։ Սա արդեն վեցերորդ լրագրողի սպանությունն է Մեքսիկայում, որը կատարվել է այս տարվա ընթացքում։