Միջազգային

Բազմամիլիոն երթ Թեհրանում՝ Խամենեիի և նրա հարազատների աճյուններով

Բազմամիլիոն երթ Թեհրանում՝ Խամենեիի և նրա հարազատների աճյուններով

Թեհրանում սկսվել է Իրանի հանգուցյալ առաջնորդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների աճյունները տեղափոխող մեծ երթը։

Դագաղները Դամավանդ մայրուղուց կենտրոնական Էնգելաբ փողոցով կտեղափոխվեն Ազադի հրապարակ։ Երթուղին կկազմի մոտ 15 կիլոմետր։

Մայրաքաղաքից առաջնորդի մարմինը կտեղափոխվի Ղոմ՝ Իրանի կրոնական կենտրոն։

Հուլիսի 8-ին այն կուղարկվի Իրաք, որտեղ առանձին հրաժեշտի արարողություններ կանցկացվեն Քարբալայում և Նաջաֆում։

Հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ Խամենեիի հայրենի Մաշհադ քաղաքում, որտեղ գտնվում է Իմամ Ռեզայի դամբարանը։

Հիշեցնենք, որ Խամենեին զոհվել է փետրվարի 28-ին՝ ամերիկա-իսրայելական օդային հարվածներից։ Հարձակման հետևանքով սպանվել էին նաև նրա ընտանիքի անդամները, այդ թվում՝ կինն ու թոռը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image