Ուկրաինայի հատուկ ծառայությունները որոշել էին օծանելիքի հավաքածուի տեսքով պայթուցիկ սարքեր ուղարկել ռուսաստանցի զինվորականներին և պաշտպանական ձեռնարկությունների աշխատակիցներին։
Այս մասին հայտնում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը։
Ըստ հաղորդագրության, Սվերդլովսկի մարզում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել, որին հավաքագրել էին այդ նպատակով։
Նշվում է, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունները մտադիր էին գաղափարն իրականացնել «Ռուսաստանի փոստի» միջոցով։ 23-ամյա տղամարդը Չելյաբինսկի թաքստոցներից վերցրել է ռումբերը և ուղարկել Մոսկվա, Վորոնեժ, Կրասնոդարի երկրամաս և Սարատովի մարզ։
Փոստային բոլոր առաքանիներն առգրավվել և վնասազերծվել են։
Ձերբակալվածը խոստովանել է, որ 2024 թվականին ծանոթացել է Ուկրաինայում բնակվող ոմն Անտոնի հետ։ Ուկրաինացի համակարգողի առաջադրանքով երիտասարդը մեկնել է Էնգելս, որտեղ հետևել է զինվորականների բնակարաններին և մեքենաներին, ինչպես նաև Եկատերինբուրգ, որտեղ հետևել է ինժեներին և ռազմական գործարանի տնօրենին։
Պայթուցիկ սարքերով օծանելիքի հավաքածուները առաքելու համար նրան պարգևատրում էին խոստացել։