Հասարակություն

Կաթողիկոսը չի պատրաստվում կատարել Նիկոլի ապօրինի որոշումները

Կաթողիկոսը չի պատրաստվում կատարել Նիկոլի ապօրինի որոշումները

Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովից երկու օր առաջ դատախազությունը քրեական գործ է հարուցել Հայ առաքելական եկեղեցու հովվապետի նկատմամբ և արգելել Գարեգին երկրորդին լքել երկիրը:

«Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ և քննիչն էլ փորձել է հարցաքննել Վեհափառ Հայրապետին», — նշել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

Փաստաբան Արա Զոհրաբյանը մանրամասնում է, որ կաթողիկոսը մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, մի գործով որով շաբաթներ առաջ մեղադրվեցին եկեղեցու վեց բարձրաստիճան հոգևորականներ՝ այդպիսով անհնար դարձնելով նաև նրանց մասնակցությունը Ավստրիայի ժողովին:
«Սա ուղիղ միջամտություն է եկեղեցու ներքին գործերին: Ավստրիայում փետրվարի 16-19-ը տեղի էր ունենալու Եպիսկոպոսաց ժողով, ու այս գործողությամբ, ինչպես նաև Վեհափառ Հայրապետի ելքի արգելք դնելով, որպես խափանման միջոց, խոչընդոտնում է Եպիսկոպոսաց ժողովի անցկացումը», — նշեց փաստաբանը:

Այս գործը վերաբերում է վարչապետի հակակաթողիկոսական արշավին միացած 10 եպիսկոպոսներից Գևորգ սրբազանին: Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել նրան, իսկ դատարանը պարտավորեցրել վերականգնել հոգևորականին իր պաշտոնին: Մայր Աթոռը սակայն, չվերականգնեց ու կարգալույծ արեց նրան՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը:

Տեր Վրթանես քահանա Բաղալյանը «Հրապարակի» հետ զրույցում խոսելով տեղի ունեցածի մասին, նկատում է․ «Նիկոլ Փաշինյանը վերածվել է մի բռնապետի, ով, թե Կառավարությունում, թե պետական այլ կառույցներում ու առհասարակ որևէ մի տեղ չի կարողանում հանդուրժել այլակարծություն։ Նա վարչական ողջ ապարատն օգտագործում է այն բոլոր մարդկանց, դեմ, որոնց ինքը տեսնում է որպես իր քաղաքական հակառակորդներ։ Նա դրսից նույնպես ունի աջակցություն՝ Էրդողանի, Ալիևի և Փաշա Զադեի կողմից, ուստի փորձում է նաև միջամտել Հայ առաքելական եկեղեցու գործերին։ Ինչպես տեսնում ենք՝ որոշ արևմտյան կառույցներ ևս այս համատեքստում չեն քննադատում Փաշինյանին, ՄԻՊ-ը, Արդարադատության նախարարն ու Գլխավոր դատախազը վերածվել են իր անձնական փաստաբաններին, այդ թվում՝ ԱԱԾ-ն, Քննչականն ու Ոստիկանությունը։ Նրանք բոլորը Նիկոլի կամակատարներն ու անձնական փաստաբաններն են դարձել։ Բայց Նիկոլը ունի նաև կամակատար դատավորներ, ովքեր կատարում են իր բոլոր ապօրինի հրամանները, այդ թվում՝ եկեղեցուն առնչվող հարցերը։ Նրանք ոչ մեկը օրենքով չեն առաջնորդվում, չեն առաջնորդվում Սահմանադրությամբ, ինչ ուզում են, անում են։ Այդ ամենի արդյունքում մենք ունենք ապօրինի կալանավորված արքեպիսկոպոսներ, եպիսկոպոս, քահանա, թեմի հաշվապահ և այլն։ Փաշինյանը կարծում է, թե ունենալով իր շուրջը քծնողների մի փոքրիկ խմբակ, կարող է ամեն ինչ անել, անգամ օրենքները շրջանցել։ Այժմ էլ գիտակցելով, որ Վեհափառը կարող է գնալ երկրից դուրս և այլ եպիսկոպոսների հետ Եպիսկոպոսաց ժողովն իրականացնել, նրա դեմ գործ հարուցվեց և արգելվեց երկրից դուրս գալ։ Եկեղեցին համահայկական կառույց է, մենք ունենք թեմեր Հայաստանից դուրս, այժմ Փաշինյանն իր այս քայլերով փորձում է խաթարել եկեղեցու բնականոն կյանքը։ Բացի այն, որ նա միջամտում է եկեղեցու ներքին կյանքին, իսկ իր կատարածու դատավորները որոշում են, թե ով է եպիսկոպոս և ով ոչ, ով պետք է լինի թեմ առաջնորդ և ով ոչ, հիմա էլ Վեհափառի դեմ հարուցված գործով խաթարում են Սփյուռքի հետ աշխատանքները։ Կաթողիկոսը չի պատրաստվում կատարել Նիկոլի ապօրինի որոշումները։ Այդ պատճառով էլ նա հատուկ է գործում եկեղեցու դեմ, Մայր տաճար են բռնի կերպով մուտք գործում, կաթողիկոսի հարազատներին են հետապնդում և այլն։ Իսկ զրպարտիչ և անպատասխանատու հայտարարությունների մասին խոսելն ավելորդ է։ Ցավալի է, որ մի օրենքից անտեղյակ տգետ կարող է այսպես խաթարել ՀՀ ողջ կյանքը»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image