Հայկական կողմը Աստանայում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առանձին հանդիպում չի խնդրել։
«Ոչ, առանձին քննարկում նախատեսված չէ։ Եվ որևէ խնդրանք չի ներկայացվել», - լրագրողներին ասել է Ուշակովը՝ հարցին, թե արդյոք հայկական կողմը առանձին հանդիպում է խնդրել ռուսական կողմի հետ։
Ուշակովի խոսքով՝ ԵԱՏՄ չորս երկրների ղեկավարների հայտարարությունը փոխանցվել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:
Հիշեցնենք, այսօր Աստանայում տեղի է ունենում ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։