Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է խորհրդարանական ընտրությունների արդյունքներին՝ նշելով, որ իրեն չի անհանգստացնում այն հանգամանքը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել ձայների 50 տոկոսը։
Նրա խոսքով՝ այդ հանգամանքը նույնիսկ դրական է գնահատում։ Հովհաննիսյանը անդրադարձել է նաև հարցին, թե արդյոք խնդրահարույց չէ, որ իշխող քաղաքական ուժը խորհրդարանում միանձնյա մեծամասնություն չի ձևավորել։
«Ինձ չի անհանգստացնում այն, որ մենք 50 տոկոս չենք հավաքել, ընդհակառակը՝ ուրախացնում է»,- նշել է նա: