ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ լիովին հասկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դժգոհությունը, կապված մի շարք երկրների կողմից՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական տանդեմի ձեռնարկած գործողությունների ընթացքում որդեգրած դիրքորոշման հետ։ Ռյուտեն ասել է մասնավորապես, որ հասկանում է, որ Թրամփի մոտ ՆԱՏՕ-ի հետ կապված կա հիասթափություն եւ հասկանում է, թե ինչու է նա հիասթափված։
Միաժամանակ՝ Ռյուտեն հույս է հայտնել, որ նման հիասթափության առիթները եզակի դեպքեր են, քանի որ դաշինքի այլ անդամներ էլ տրամադրել են իրենց բազաները Միացյալ Նահանգներին՝ Իրանի դեմ գործողություններն իրականացնելիս։ Նա որպես օրինակ է բերել Իտալիային։