Հասարակություն

Եղբայրները գտնվում են հոգեբանական ծանր վիճակում

Եղբայրները գտնվում են հոգեբանական ծանր վիճակում

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ փաստաբանը ասուլիսի ընթացքում հայտնել է, որ երկու եղբայրները 72 ժամով ձերբակալված են և ունեն կասկածյալի կարգավիճակ։ Նրա խոսքով՝ այս պահին նրանց նկատմամբ մեղադրանք դեռ չի առաջադրվել, և հույս կա, որ չի առաջադրվի։

Փաստաբանը նշել է, որ եղբայրները գտնվում են հոգեբանական ծանր վիճակում և հրաժարվել են ցուցմունք տալ։

Նա հավելել է նաև, որ խոսքը իր որդու համադասարանցիների մասին է, որոնք համարվում են դասարանի առաջադիմող աշակերտներից։ Փաստաբանը հույս է հայտնել, որ գործընթացը կընթանա օբյեկտիվ կերպով:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image