Հասարակություն

Ֆինանսների կառավարման «արվեստը»․ «ԻՆՔՈՐ»-ը նշեց 25-ամյակը

Ֆինանսների կառավարման «արվեստը»․ «ԻՆՔՈՐ»-ը նշեց 25-ամյակը

Երևանի սրտում՝ Հայաստանի ազգային պատկերասրահի կամարների ներքո, հայաստանյան բիզնես և ֆինանսական էլիտան հավաքվել էր բացառիկ առիթով․ տեղական ներդրումային շուկայի առաջատարներից «ԻՆՔՈՐ» ընկերությունը (նախկինում՝ «ՌԵՆԵՍԱ») նշում էր իր հիմնադրման 25-ամյակը՝ ամփոփելով ֆինանսական շուկայում իր գործունեության քառորդ դարը:

ՀՀ և համաշխարհային տնտեսական ճգնաժամերի և աշխարհաքաղաքական լարվածությունների համատեքստում «ԻՆՔՈՐ»-ը հաղթահարել է բազմաթիվ մարտահրավերներ՝ պահպանելով առաջատարի դիրքերն և իր ուրույն տեղն է զբաղեցրել ՀՀ ֆինանսական համակարգում։ Պրոֆեսիոնալ և հաճախորդակենտրոն ռազմավարության շնորհիվ ընկերությունն արձանագրել է էական աճ, իսկ զարգացման շարունակական տեմպը վկայում է «ԻՆՔՈՐ»-ի դինամիկ առաջընթացի մասին՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում։

«Այս 25 տարիների յուրաքանչյուր օրը հարթել է մեր մասնագիտական փորձառության ուղին։ Եվ այս երկար ու բարդ ճանապարհի ամենամեծ ձեռքբերումը վստահությունն է »,- «Հրապարակի» հետ զրույցում նշեց «ԻՆՔՈՐ» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Ռիտա Առաքելյանը:

Քառորդ դարի պատմություն ունեցող «ԻՆՔՈՐ»-ը իր փորձի և հմտությունների հիման վրա ձևավորում է հավասարակշռված արժեքներ՝ համադրելով համարձակությունն ու խելամտությունը, ճկունությունն ու գիտելիքը, արագությունն ու հավասարակշռությունը։ Ընկերությունն այսօր առաջնորդվում է դինամիկ, երիտասարդական մտածողությամբ՝ մշտապես համընթաց քայլելով միջազգային փորձին և տեխնոլոգիական լուծումների միջոցով ներդնելով նոր գործիքակազմ՝ ստեղծելով նոր հնարավորություններ իր հաճախորդների և գործընկերների համար։

Այդ մասին իր խոսքում փաստեց ընկերության զարգացման գծով տնօրեն Դավիթ Դավթյանը. «Ձևավորված է մտածողություն, որ 25-ամյա գործունեությունը, երբեմն կարող է հանգեցնել ստանդարտացման և կոնսերվատիվության: : Բայց, դա մեր մասին չէ: Մեր թիմի երիտասարդությունը, համարձակությունն ու էներգիան մեզ առաջ են մղում՝ հաղթահարել ցանկացած արգելք, դժվարություն և մարտահրավերներ»:

Ազգային պատկերասրահում, որտեղ ֆինանսներն ու արվեստը հանդես եկան մեկ միասնական թեմայի ներքո, հոբելյանական այս երեկոյի պաշտոնական մասը եզրափակվեց հատուկ "Art Alive" գեղարվեստական պերֆորմանսով և բարձրաշխարհիկ ընդունելությամբ՝ ազդարարելով «ԻՆՔՈՐ»-ի պատմության նորարար ու տեխնոլոգիական էջի մեկնարկը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image