Այլ

Վտանգավոր վիրուսի դեմ պայքարի ակտիվ փուլն ավարտվել է

Վտանգավոր վիրուսի դեմ պայքարի ակտիվ փուլն ավարտվել է

The Wall Street Journal պարբերականը գրում է, որ Միացյալ Նահանգներում «խանթավիրուսի» բռնկման դեմ պայքարի ակտիվ փուլը պաշտոնապես համարվում է ավարտված։ Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի կենտրոնի (CDC) ղեկավար Ջեյ Բխաթաչարայը։ Համաձայն հայտարարության, կայացված որոշումը թույլ կտա զգալի նյութական եւ մարդկային ռեսուրսներ խնայել, որոնք մինչ այդ՝ ֆեդերալ կառավարությունը կենտրոնացրել էր վիրուսի դեմ պայքարի համար։

Մասնագետները այժմ կարող են կենտրոնանալ այլ խնդիրների վրա։ Այս շաբաթվա սկզբին, բոլոր 18 ամեիկացիները, որոնք գտնվում էին MV Hondius ճամփորդական նավի վրա եւ հայտնվել էին «խանթավիրուսի» բռնկման օջախում, դուրս են գրվել մեկուսացման ռեժիմից։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է, որ նավի երեք ուղեւոր մահացել է վիրուսից։ Ներկայումս նավը նոր ճամփորդության է մեկնել արդեն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image