Մադրիդի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է Beast Mode On պոդքասթում, որ հույս ունի, որ այն թիմերը, որոնցում հանդես են գալիս «Ռեալի» մարզիկները, արագ պարտություն կրեն ու արձակուրդ գնան, որպեսզի կարողանան հանգստանալ։
«Ինչ եմ ես ուզում։ Այն, որ «Ռեալի» մարզիկների թիմերը շուտ պարտություն կրեն եւ իմ ֆուտբոլիստները արձակուրդ գնան եւ նախասեզոնային հավաքներին կարողանան գալ կազդուրված, հանգստացած»,- կատակով ասել է Մոուրինյոն։
Հիշեցնենք, որ «Ռեալի» հիմնական աստղերը հանդես են գալիս Ֆրանսիայի, Անգլիայի, Բրազիլիայի, Բելգիայի, Գերմանիայի, Ուրուգվայի եւ Իսպանիայի հավաքականներում։ Բրազիլիան, Ֆրանսիան ու Գերմանիան արդեն ապահովել են իրենց համար ելքը «փլեյ-օֆֆ»։