Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում Աշխարհի չեմպիոն դարձած եւ Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Թոնի Քրոսը քննադատել է գերմանական ներկայիս հավաքականի մարզական մակարդակն այն բանից հետո, երբ վերջինս դուրս է մնացել Մունդիալում հետագա պայքարից։
«Հիմա մենք համաշխարհային մակարդակի եւ ոչ մի խաղացող չունենք։ Մենք ունենք ֆուտբոլիստներ, որոնք ունեն պոտենցիալ դառնալու համաշխարհային մակարդակի խաղացողներ, սակայն դա չի նշանակում, թե նրանք արդեն այդպիսին են։ Հենց համաշխարհային մակարդակի խաղացողներն են, որ այժմ վճռում են Աշխարհի առաջնության շրջանակում հանդիպումների ելքը։ Նրանք են, որ ռմբարկուների ցանկում են գտնվում։ Պետք է ազնիվ լինել, ու ասել, որ նման խաղացող մենք չունենք»,- ասել է Քրոսը։