Քաղաքականություն

ՍԴ-ն տպավորիչ սեղան էր գցել․ դա հայկական պետականության հոգեհանգստի սեղանն էր

ՍԴ-ն տպավորիչ սեղան էր գցել․ դա հայկական պետականության հոգեհանգստի սեղանն էր


ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Հայկական պետականության երազն ու խաբկանքը

Այսօր ՀՀ Սահմանադրական դատարան կոչվող անիմաստ ու անբովանդակ կառույցը սեղան էր գցել, շատ ճոխ ու տպավորիչ մի սեղան: Դա հայկական պետականության հոգեհանգստի սեղանն էր: Ողորմաթասերից ու սգո սեղանի շուրջ նստածներին ոգևորելուց հետո, ՍԴ նախագահը հաշիվը փակելու համար դատավորները ՀԴՄ կտրոն պահանջեցին, որ ամեն ինչ թղթով ճիշտ լինի:

Ես ճիշտ լսեցի, որ ընդդիմադիր շրջանակներում քննարկվում է իշխանությունը բռնի ուժով զավթած ու հեղաշրջում իրականացրած ուժերի հետ մանդատ վերցնելու ու միևնույն խորհրդարանում անիմաստ ժամավաճառությամբ զբաղվելու փոխարեն, խունտայի ներկայացուցիչներին համարել օրենքից դուրս ու սկսել համատարած անհնազանդության ակցիաներ:

Ասեմ ձեզ, այնքան էլ վատ միտք չի: Բա հո պետական հեղաշրջում իրականացնողների հետ չեն կիսելու նման ծանրագույն մեղադրանքը»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image