Միջազգային

Զելենսկին զգուշացրել է Լուկաշենկոյին

Զելենսկին զգուշացրել է Լուկաշենկոյին

Բելառուսի ղեկավարությունը «պետք է զգոն լինի, այսինքն՝ իրատեսորեն հասկանա, որ հետևանքներ կլինեն, եթե Ուկրաինայի դեմ ագրեսիվ գործողություններ ձեռնարկվեն», - հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք հնարավորություն ունենք ամրապնդելու մեր դիրքերը, ինչպես նաև ունենք կանխարգելիչ գործողություններ ձեռնարկելու ռուսական տարածքների դեմ. այնտեղից կարող է սպառնալիք ծագել», - Telegram-ում հավելել է Ուկրաինայի նախագահը։

Միջուկային եռյակը պետք է դառնա Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության ինքնիշխանության երաշխավորը, ավելի վաղ՝ այսօր, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ տեսակոնֆերանսի ժամանակ։

«Հաշվի առնելով աշխարհում աճող լարվածությունը և նոր սպառնալիքների ու ռիսկերի ի հայտ գալը, մեր միջուկային եռյակը, ինչպես նախկինում, պետք է ծառայի որպես ինքնիշխանության հուսալի երաշխավոր...», - ասել է Ռուսաստանի նախագահը։

Բելառուսի առաջնորդն իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է Բելառուսում և Ուկրաինայում՝ ցանկացած վայրում հանդիպել Զելենսկու հետ՝ քննարկելու երկկողմանի հարաբերությունները։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image