Հասարակություն

Ըսի` ըսավ

Ըսի` ըսավ

Մարդիկ կան, որոնք կարճ հիշողություն ունեն, բայց իրենց վատություն արած, ցավեցրած մարդկանց, ցավ պատճառած գործողությունները հիշում են մինչեւ վերջին շունչը: Մարդիկ էլ կան, որ ցավ չեն ապրել, տվյալ անձը կոնկրետ իրենց ոչինչ չի արել, բայց կողքի մարդկանց վերաբերմունքը փոխանցվել է իրենց: Կամ, ասենք, լրատվամիջոցներում ու սոցցանցերում ինչ-որ մեկի մասին վատ բաներ են կարդացել, եւ դա լուրջ նստվածք է տվել նրանց մոտ, ու ոչ մի կերպ չեն կարողանում ազատվել այդ ատելության զգացումից: Ու չնայած հայ ժողովուրդը համարվում է անհատականությունների, սեփական կարծիքն ունեցող «3 միլիոն վարչապետների» ժողովուրդ, բայց այդ հոտային պահվածքը մեզ շատ է բնորոշ:

Փորձեք հարցնել ձեր շրջապատում գտնվողներին, թե ինչու են ատում-մերժում այս կամ այն մարդուն: Ասենք, Շմայսին, Էդուարդ Շարմազանովին, արցախցիներին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Թոխմախի Մհերին, Սաշիկին: Համոզված եմ` ոչ մի հոդաբաշխ բացատրություն դուք չեք լսի: Լսածն էլ այնքան հեշտ կկարողանաք ջախջախել ու ապացուցել, որ միանգամայն անհիմն է, որովհետեւ կառուցված է ոչ թե փաստերի, այլ էմոցիաների, սրանից-նրանից լսածի, հարեւանի բաջանաղի տղու պատմածի վրա, որի կեսը սուտ է, մյուս կեսը` չափազանցված: Իհարկե, ինչքան գրագետ ու կրթված է մարդը, այնքան նա քննադատաբար է վերաբերվում իր լսածին, ուրիշի պատմածներին եւ իր վերաբերմունքն էլ փորձում է ավելի օբյեկտիվ վերլուծության վրա կառուցել: Բայց երբ իշխանությունը հետեւողականորեն օգտագործում է մարդկանց անգրագիտությունը, նախանձի ու չարության բնական դրսեւորումները եւ դրանց վրա հանրային ատելություն հրահրում, որ իր հակառակորդներին ոչնչացնի, դրանից ավելի նողկալի բան չկա: Դա փոքրոգության եւ նեղմտության մասին է վկայում:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image