Հասարակություն

Սեռավարակներն էլ առաջվանը չեն` գաղտնի են գործում

Սեռավարակներն էլ առաջվանը չեն` գաղտնի են գործում

Սեռական առողջությունը ցանկացած անձի համար երջանիկ կյանքի եւ ամուր ամուսնության բանալին է, հետեւաբար, անկախ տարիքից, մարդը պետք է պահպանի սեռական առողջության տարրական կանոնները եւ հետեւի իր առողջությանը: Ըստ վիճակագրական տվյալների, Հայաստանում սեռավարակների քանակը տարեց տարի աճում է մի քանի տասնյակ տոկոսով եւ դա մասամբ անգրագիտության, մասամբ` անկանոն սեռական կյանքի, եւ մասամբ` առողջապահական ծառայություններից չօգտվելու հետեւանք են: Ըստ վիճակագրական տվյալների` անցած տարի վարակվածների թիվը գերազանցել է 40 տոկսով` նախորդ տարվա թվին, ինչը շատ մեծ աճ է: Սա կարող է հանգեցնել անպտղության, հասարակության վերարտադրության անկման, ընտանիքների քայքայման եւ այլնի: Ինչո՞վ է պայմանավորված սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների աճը, հետաքրքրվեցինք սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյանից:

- Ինչո՞ւ է սեռավարակների թիվը տարեց տարի աճում: Ի վերջո` աշխարհը զարգանում է, մարդիկ այժմ առավել քան երբևէ տեղեկացված են, ավելի գրագետ են, ո՞րն է վարակների աճի հիմնական պատճառը:

- Կա մի քանի պատճառ: Ասեմ, որ հայտնաբերման ցուցանիշներն են բարձրացել, մարդիկ նախ ավելի շատ են հետազոտվում և հետո այն հիվանդությունները, որոնք առաջ չէին հայտնաբերվում, այժմ հեշտությամբ հայտնաբերվում են` ինչու, քանի որ մեթոդները զարգացել են: Մյուս պատճառը` համաշխարհային է. անտիբիոտիկների պատճառով հիվանդությունները դարձել են կայուն, ինչը հանգեցնում է դեղորայքակայուն շտամների ձևավորմանը, ինչը հագեցնում է շրջանառվող վիրուսների տարածմանը:

- Այսինքն` անտիբիոտիկներով բուժումը լիարժեք չէ՞, սեռավարակների դեմ պայքարել չի՞ հաջողվում:

- Կիսատ են բուժվում, լավ չեն բուժվում և այլն: Պատճառներից մեկն էլ այն է, որ այժմ սեռավարակներից շատերը որևէ կերպ չեն արտահայտվում: Եթե առաջ լինում էր թարախային արտադրություն, ցավ, այրոց և մարդը ունենալով կոնկրետ նշաններ, անհանգստանում էր և դիմում էր մասնագետին, ապա հիմա սեռավարակները գաղտնի են գործում և տարիներ շարունակ կլինիկական դրսոևորումներ չեն արտահայտում:

- Որքա՞ն ժամանակ կարող են նշաններ չլինել:

- Կարող են տարիներով չարտահայտվել ու արտահայտվել միայն այն ժամանակ, երբ ներքին օրգաններ ախտահարվեն, կամ անպտղություն առաջանա:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image