Մեզ հայտնեցին, որ այս պահին տաշիրցիները չեն կարողանում բժշկական օգնություն կամ խորհրդատվություն ստանալ, քանի որ բոլոր բժիշկներին, բուժքույրերին, սանիտարկաներին լցրել են ավտոբուսները և բերում են Երևան, որպեսզի իշխող ուժի հանրահավաքում լցնեն հրապարակը։
Մեր զրուցակիցը նշեց, որ ԲԿ ղեկավարն անձամբ է պարտադրել եւ անգամ սպառնալիքներ հնչեցրել՝ ուղղված աշխատակիցներին, որ եթե չընտրեն իշխող ուժին, մնալու են անաշխատանք։
Թե ինչպես է տնօրենն իմանալու, թե ով ում է ընտրել, մեր զրուցակիցը նշեց, որ ասել են՝ տեսանկարեք, բերեք ցույց տվեք քվեարկությունը։ Մենք այսօր գրել էինք, որ պետական աշխատողներին համատարած ստիպում են տեսանկարահանել իրենց քվեարկությունը եւ ներկայացնել վերադասին։
Կարեն Քերիմյան