Մեծ Բրիտանիան ամառային ամիսներին կարող են ենթարկվել ասիական իշամեղուների հարձակմանը։ Պատճառն այն է, որ բարձր ջերմաստիճանների պայմաններում, այսպես կոչված «մարդասպան» իշամեղուների պոպուլյացիայի թվաքանակը զգալիորեն կավելանա։ Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը։ Ընթացիկ տարին, ըստ բրիտանական Օդերեւութաբանական ծառայության, լինելու է ամենաշոգ տարիներից մեկը՝ դիտարկումների ողջ պատմության մեջ։ Նման կանխատեսման հիմք է հանդիսացել բրիտանական կլիմայի համար ոչ սովորական տաք գարունը։
Մասնագետները նշում են, որ ոչ միայն կավելանան իշամեղուների պոպուլյացիայում առանձնյակների թվաքանակը, այլ նաեւ կընդլայնվեն դրանց տարածման աշխարհագրությունը։ Տեղի էկոհամակարգերի համար ասիական իշամեղուները լուրջ սպառնալիք են հանդիսանում։ Իշխանությունները, ըստ մասնագետների, պետք է ակտիվորեն պայքարեն իշամեղուների դեմ, քանի որ դրանք հատկապես վնասում են մեղրատու մեղուներին։