ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ևս անդրադարձավ Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններին: Իր ուղերձում, ուշադրություն, նա հայտարարեց, որ տեղի ունեցածը Թուրքիայի շնորհքն է ու հետևաբար՝ Սիրիայի բանալիները Թուրքիայի ձեռքում են լինելու և դա նորմալ է։
Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն ոչ միայն ընդունում է այդ փաստը, այլև կանաչ լույս է վառում Սիրիայի՝ թրքացման համար՝Էրդողանին կարգելով «Սիրիայի» վերակացու:
Այն, որ Սիրիայում իշխանության եկած հիմնական խմբավոորումը՝ «հայաթ Թահրիր էլ Շամը» թուրքական հովանավորությունն է վայելում, ոչ ոքի համար գաղտնիք չէր: Նույնիսկ ժամանակին հոդվածներ էին հրապարակվել այն մասին, որ այս խմբավորման առաջնորդ, ջիհհադական մականունով հանդես եկող՝ Աբու Մոհհամադ Ալ Ջոլանին, իսկ իրականում Ահմեդ ալ Շարան հարյուր միլիոնավոր դոլարների հասնող մասնաբաժին ունի Թուրքիայում:
Նաև ծայրահեղ իսլամիզմն ավելի շատ «Մուսուլման եղբայրներ» զինված խմբավորման գաղափարախոսությունն ու հիմնական ուղղությունն է:
Բնականաբար, ԱՄն նախագահը դժգոհ չի կարող լինել այն հանգամանքից, որ ՍԻրիայում հաստատվում է, նաև իր օրհնանքով, Թուրքիայի գերիշխանությունը, որովհետև հենց դրա շնորհիվ նա կարողացավ փաստացի զրոյացնել Սիրիայում իրանական ազդեցությունը՝ Իսրայելի հիմնական ոխերիմ թշնամուն: Բացի դա, էականորեն թուլացավ ռուսական ազդեցությունը Սիրիայում, ինչը ԱՄՆ- ի համար պակաս կարևոր չէ, որովհետև ռուսական ազդեցության թուլացումը ՍԻրիայում էականորեն ազդելու է ռուսական ազդեցության թուլացմանը Աֆրիկայում, որտեղ վերջերս ՌԴ-ն մեծ հաղթանակներ էր գրանցել` ազդեցության գոտիների ամրացման ու տարածման հարցում: Իսրայելի համար կենսական նշանակություն ուներ նաև այն, որ Իրանը հեռանա Սիրիայից ու այդպիսով Հեզբոլլահն ու պաղեստինյան պայքարը զրկվում էին հիմնական աջակից ու մատակարարող ուժից: Զարմանալին այստեղ «ՀԱՄԱՍ»-ի կողմից Սիրիայի «ազատագրումը» շնորհավորելն էր, դա նույնն է, թե քեզ կերակրող ձեռքը կծել։ «ՀԱՄԱՍ»-ը կամ մոռացել է, որ հենց Ասադի վարչակարգի շնորհիվ էր ՍԻրիան այն միջնորդը հանդիսանում, որով սնվում էին Հեզբոլլահն ու ՀԱՄԱՍ-ը, Իսրայելի դեմ հակազդեցության՝ դիմադրության ճակատը կամ էլ միամտաբար հույս ունեն, որ ջիհհադական գաղափարներ ունեցող ու հանկարծ չափավոր իսլամի տեսանկյունից դրսևորվող նոր իշխանությունները «սրբազան պատերազմ» կհայտարարեն Իսրայելի դեմ:
Ինչևէ, այնինչ նոր իշխանությունները սկզբում նույնիսկ վախենում էին Իսրայելի ներխուժումը դատապարտել Սիրիայի սուվերեն տարածքներ՝ սիրիական Գոլանի բարձունքներ, իսկ այնուհետև նաև սիրիական տարածքներ: իսկ այսօր, նեթանյահուն մեքենաների մի մեծ շարանով այցելել է Սիրիայից զավթված տարածքներ ու դրանք հայտարարել իսրայելական հողեր։ ՈՒ երբ բանը բանից անցել էր, նախկինում ջոլանի, իսկ հիմա ջիհհադական իմիջից ազատվել փորձող Ահմեդ ալ շարան հայտարարում է՝ իսրայելը պետք է դադարեցնի իր հարձակումները Սիրիայի վրա։ Իհարկե կդադարեցնի, որքան անհրաժեշտ էր, այնքան էլ վերցրեց ու մի քանի ժամերի ընթացքում ոչնչացրեց սիրիական բանակի ամբողջ զինտեխնիկան, պահեստներն ու ռազմական ենթակառուցվածքները՝ մինչ այդ Ջոլանին ու իր թիմը լուռ էին:
Շատերը քննարկումներում հիմա խոսում են այն մասին, որ հիմնական հաղթողները այստեղ Թուրքիան և Իսրայելն են, այնինչ ԱՄՆ-ն պակաս շահողի դերում չէ: Հիշեցնենք, որ քրդերի ենթակայության տակ են Սիրիայի հիմնական նավթային հորերը, իսկ դրանք օգտագործվում են ամերիկացիների կողմից:
Հիմա տարատեակ մեկնաբանություններ են արվում այն մասին, թե ինչու Ասադի իշխանությունը տապալվեց Սիրիայում, սակայն դրա մասին ճշմարտությունը երևի թե հայտնի կդառնա այն ժամանակ, երբ այլևս ոչինչ փոխել հնարավոր չի լինի։ Սակայն այն փաստը, որ Թուրքիայի դերը տարածաշրջանում էլ ավելի է ամրանում ու ազդեցիկ դառնում, դա միայն սպառնալիք է մեզ համար ու ոչ միայն մեր, որովհետև Թուրքիայի տխրահռչակ՝ զրո խնդիր հարևանների հետ հայեցակարգը փաստորեն իրականում այն մասին էր, որ պետք է ոչնչացնել հարևաններին՝ նրանց հետ խնդիր չունենալու համար, ինչը անում է Թուրքիան հիմա:
Միջազգային փորձագետների հիմնական մասը ահազանգում է, որ ամենասարսափելին դեռ առջևում է: Ավելին, շատերը կարծում են, որ Իսրայելի ծրագիրն է ՍԻրիան բաժանել մի քանի փոքրիկ պետությունների՝ առանձին ալավիտների պետություն, իսլամական պետություն, քրիստոնյաների ու քրդերի պետություն: Երևի թե իրական հակազդեցություն Թուրքիայի ու Իսրայելի միջև միայն այդ ժամանակ տեղի ունենա, երբ Իսրայելի պնդումով ԱՄՆ-ն ձեռնամուխ լինի քրդական պետության ստեղծմանը: Ի դեպ, փորձագետների մեծ մասն էլ կանխատեսում է, որ ջիհհադիստներից բաղկացած և ընդդիմադիր կոչվող զինյալների զանգվածը չի կարող երկար վերահսկողության տակ մնալ ու ի վերջո, նրանք փորձելու են երկիրը տանել շարիաթի օրենքներով ապրող երկիր, ինչը ի վերջո հանգեցնելու է ազգային և կրոնական փոքրամասնությունների մասսայական սպանությունների, առանց դատ-դատաստան գնդակահարություններ, թալանի, սեփականության յուրացման և այլն: Այդ մասին ինձ հետ զրույցում նշել էր ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը, իսկ ավելի վաղ ասել էր, եթե Ասադի ռեժիմը տապալվի, ապա հետևանքները սարսափելի կլինեն: