Հասարակություն

ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի համար Աննա Վարդապետյանը 2 տարի 4 ամիս ազատազրկում է պահանջում

ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի համար Աննա Վարդապետյանը 2 տարի 4 ամիս ազատազրկում է պահանջում

ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի գործով հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերին որոշում էր կայացրել՝ դատապարտել ազատազրկման։

Դատարանը որոշել էր Թաթուլ Ասիլյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 1 տարի 6 ամիս ժամկետով և պատժի կրման սկիզբը հաշվել փաստացի անազատության մեջ գտնվելու պահից։ Մեղադրյալ Թաթուլ Աշոտի Ասիլյանից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի կարգով՝ հանցագործության արդյունքում ստացված 25 մլն ՀՀ դրամը բռնագրավել հօգուտ Հայաստանի Հանրապետության։

Առաջին ատյանի  որոշումը պաշտպանական կողմը եւ մեղադրող կողմը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, այնտեղ էլ Ասիլյանի կալանքի ժամկետը նվազեցվել էր 3 ամսով, այսինքն՝ Վերաքննիչի որոշմամբ դատապարտվել էր 1 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ 

«Հրապարակ»-ը տեղեկացավ, որ Վերաքննիչի որոշումից կողմերը կրկին դժգոհ են եւ դիմել են Վճռաբեկ դատարան։ Մեղադրող կողմից բողոքն էլ ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Ինչո՞ւ է գլխավոր դատախազն անձամբ բողոքը ներկայացրել եւ ի՞նչ է պահանջում, հարցրինք Ասիլյանի պաշտպան Ռոբերտ Բեջանյանին, ասաց․ «Վերաքննիչի ցանկացած բողոքը իրավասու են ներկայացնել դատախազը կամ նրա տեղակալաները, վերջինիս պետք է լիազորություն տա։ Առաջին ատյանում մեղադրողը պահանջեց 2,4 ամիս, ես պահանջեցի 1 տարի, առաջին ատյանի դատարանը տվեց 1,6 ամիս, Վերաքննիչ դատարանում նույն պահանջներն էին, Վերաքննիչ դատարանը 1,6 ամիսը դարձրեց 1,3 ամիս։ Հիմա Աննա Վարդապետյանը պահանջում է 2,4 ամիս, ես պահանջում են 1 տարի, չնայած 1 տարին նոյեմբերի 6-ին լրացել է, փետրվարի 6-ին կլրանա 3 ամիսը, այստեղ հարց է առաջանում՝ եթե հիմնավոր չի դատախազության պահանջը, ի՞նչն է պատճառը, որ բողոքարկում են։ Փետրվարի 6-ին Թաթուլ Ասիլյանի համար մեկուսարանի դռները կբացվեն եւ ինքը դուրս կգա, թե հետո Վճռաբեկը ինչ կորոշի եւ հետո ինչ քննություն կգնա, դա, իմ կարծիքով, արդեն թատրոն է»։

Ըստ մեղադրանքի՝ կառուցապատման համար հնարավոր խոչընդոտները վերացնելու հարցով դիմել որևէ պաշտոնատար անձի, կաշառքի միջնորդության պատրվակով դարամական միջոց ստանալու դիտավորությամբ Թաթուլ Ասիլյանը վստահեցրել է թե իբր, Երևան քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց շրջանում ունի ծանոթներ, ովքեր 80.000.000 ՀՀ դրամի դիմաց կարող են կազմակերպել Արամ Տեր-Խաչատրյանին պատկանող ընկերության անվամբ հաշվառված հողատարածքում կառուցապատման հնարավոր խոչընդոտները վերացնելու հարցը:
Եվ ահա կաշառքի միջնորդության պատրվակով ստացել է գույք՝ դրամական միջոց։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image